Լուրեր
Սահմանափակումներ Լարս տանող ճանապարհին
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկություն է տարածում: Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն:

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում շարունակվում է վնասված էլեկտրահամակարգի վերականգնումը։ Երթևեկությունը կիրականացվի ներպետական նշանակության Դևդորակի թունելի մուտքի ճանապարհով։

Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։
| Print |