Լուրեր
Ազգային բանկը արտարժույթի աճուրդում վաճառել է 44 900 000 դոլլար
Վրաստանի Ազգային բանկը արտարժույթի աճուրդում վաճառել է 44 900 000 դոլլար։

«Վրաստանի Ազգային բանկի 2023 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած արտարժույթի աճուրդում Ազգային բանկը վաճառքի է հանել 50 մլն. դոլլար: Աճուրդում վաճառվել է 44 900 000 դոլլար, միջին կշռված փոխարժեքը կազմել է 2.6716։ Ինչպես հայտարարել են Վրաստանի Ազգային բանկում, արտարժույթի աճուրդի նպատակահարմարությունը պայմանավորված է եղել խոշոր միանվագ գործարքով, որպեսզի նվազագույնի հասցվի փոխարժեքի վրա կտրուկ ազդեցությունը», – նշվում է Ազգային բանկի տեղեկատվության մեջ։

2023 թվականին սա հինգերորդ աճուրդն է, երբ Վրաստանի Ազգային բանկը վաճառքի է հանել գումարը։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականին ԿԲ-ն արտարժույթի աճուրդով վաճառել է 126 750 000 դոլլար։
| Print |