Լուրեր
Դադարեցնել անառողջ սննդի վաճառքը դպրոցների բուֆետներում՝ պահանջ
Վրաստանում պահանջում են դադարեցնել անառողջ սննդի վաճառքը դպրոցների բուֆետներում: Միևնույն ժամանակ թելադրում են ֆինանսավորել առողջ սննդի տրամադրումն աշակերտներին։ Նախաձեռնությունը պատկանում է քաղաքացիական հասարակությանը:

Այս պահանջով մեկնարկել է ստորագրահավաք, ըստ որի` ծնողներն ու ակտիվիստները դիմում են Վրաստանի խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովին, կրթության և գիտության նախարարությանը, Վրաստանի կառավարությանը և Վրաստանի հանրային պաշտպանին։

Հավաքվել է 7528 ստորագրություն, հարկավոր են ևս 2472-ը` հարցը խորհրդարանում քննարկման դնելու համար։
| Print |