Լուրեր
Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հոկտեմբերի 19-ին Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի էլեկտրամատակարարումը Ախալքալաքի քաղաքապետարանի Տուրցխ, Խանդո, Բեժանո, Սաթխա, Գոկիո, Սամսար, Հեշտիա և հարակից գյուղերի բաժանորդների համար։

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:
| Print |