Ըստ տեղեկությունների՝ 14-ամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բոլնիսիում 14-ամյա աղջկա ծննդաբերության փաստի առթիվ: Հետաքննությունն ընթանում է տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու հոդվածով։
Հոկտեմբերի 18-ին, տեղեկություն է տարածվել, որ Բոլնիսիի քաղաքապետարանի գյուղերից մեկում 14-ամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել
«Քաղաքացիական հավասարության հարթակի» նախագահ Սամիրա Իսմայիլովան «Մառնեուլի» ռադիոկայանին հաստատել է անչափահասի ծննդյան մասին տեղեկությունը։
ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով: Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից ինը տարի ժամկետով։