Լուրեր
Բացահայտվել է ապօրինի դեղագործական գործունեության 258 դեպք

 

Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալությունը այս տարի 62 դեղատներում հայտնաբերել է ապօրինի դեղագործական գործունեության 258 դեպք։

Գործակալության տվյալներով՝ ստուգման արդյունքում պարզվել է, որ դեղագործական ձեռնարկությունները հոգեմետ դեղեր են վաճառում առանց թույլտվության և առանց դեղատոմսի։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարգավորող մարմինը բացահայտել է լիազորված դեղատներից 11 341 684 միավոր հոգեմետ դեղամիջոցի առանց դեղատոմսի վաճառքի դեպք։ Գործակալությունը 97 753 միավոր է առգրավել դեղատներից, որոնք չունեն հոգեմետ դեղեր վաճառելու թույլտվություն։

Հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կազմվել են վարչական իրավախախտումների արձանագրություններ և ուղարկվել դատարան։ Բացի այդ, Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալությունը ուժը կորցրած է ճանաչել լիազորված 14 դեղատներից ութի թույլտվությունը, իսկ 12 դեղագործի համար երեք տարով կասեցվել է աշխատելու իրավունքը։

Նշված ապօրինի դեղագործական գործունեությունը, կախված խախտման ծանրությունից, ենթակա է տուգանքի 6000-ից 16 000 լարիի չափով։ Նաև օրենքի խախտման մասին տեղեկություն է ուղարկվել ֆինանսների նախարարության քննչական ծառայություն»,- նշված է Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալության հաղորդագրության մեջ։

 

| Print |