Լուրեր
Բոլոր ծխախոտները կվաճառվեն նույն պարզ փաթեթավորմամբ
2024 թվականի հուլիսի 31-ից Վրաստանում բոլոր ծխախոտները կվաճառվեն միատեսակ պարզ փաթեթավորմամբ, թեև ձեռնարկությունները հնարավորություն կունենան վաճառել շուկայում ներկայացված հին ապրանքները մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը։ Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովը քննարկել է «Ծխախոտի դեմ պայքարի մասին» օրենքի այս փոփոխությունը։

Օրենքի նախագծի նախաձեռնողներից, տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Դավիթ Սոնղուլաշվիլիի խոսքով՝նշված փոփոխությունը ծխախոտի արտադրանք արտադրողներին և ներկրողներին հնարավորություն կտա ամբողջությամբ իրացնել իրենց արտադրանքը։ 

Ինչպես նշվեց հանձնաժողովի նիստում, 2024 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնեն մի շարք կանոնակարգեր, որոնք կխստացնեն ծխախոտի արտադրանքի փաթեթավորման հետ կապված օրենսդրությունը, ինչը որոշակի տնտեսական ազդեցություն կունենա այդ ապրանքներ արտադրողների և ներկրողների վրա։

Փոփոխությունը նախաձեռնողները գտնում են, որ նպատակահարմար է այդ անձանց տալ որոշակի ժամկետ, որպեսզի կարողանան վաճառել շուկայում տեղադրված ծխախոտային արտադրանքը և իրենց գործունեության մեջ լիովին համապատասխանեն խստացված օրենսդրությանը։
| Print |