Լուրեր
Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան՝ երկրներ, որտեղից ամենաշատ այցելուն է գալիս Վրաստան
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Վրաստան է այցելել 5 566 980 միջազգային ճանապարհորդ։ Այս մասին տեղեկություն է տարածում Զբոսաշրջության ազգային վարչությունը։

Նշենք, որ վարչակազմի տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամիսներին միջազգային ճանապարհորդների այցելությունները 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 43%-ով:

2023 թվականի հունվար-սեպտեմբերին միջազգային այցելուների կատարած այցելությունների համաձայն՝ թոփ 5 երկրներն այսպիսի տեսք ունեն.

Ռուսաստան - 1,149,053 այցելու;
Թուրքիա - 1,081,419 այցելու;
Հայաստան՝ 736,086 այցելու;
Իսրայել - 182,651 այցելու;
Ադրբեջան՝ 147,195 այցելու:
| Print |