Լուրեր
Կլինիկայից բանտարկյալներ են փախել. ՆԳՆ
Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը քրեական օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով հետաքննություն է սկսել երեք կալանավորների փախուստի փաստով։ Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են արդարադատության նախարարությունից։

Գերատեսչության պարզաբանմամբ՝ նշված հոդվածը վերաբերում է մեղադրյալի/դատապարտյալի խմբակային փախուստին կալանավորվածների, քրեակատարողական հիմնարկից կամ տեղաբաշխման այլ վայրից՝ հեռացնելու/տեղափոխման կամ արտահանձնման ժամանակ։

Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ 6-ից 8 տարի ժամկետով։

«Ավերսի» կլինիկայից այսօր երեք բանտարկյալ փախել է։ Բուժհաստատությունում են գտնվում Արդարադատության նախարարության գլխավոր տեսչության ներկայացուցիչները, կատարվում են քննչական գործողություններ։
| Print |