Լուրեր
Ախալցիխեում սկսվել է արոտավայրերի կառավարման պլանների մշակումը. ի՞նչ է ներառում գործընթացը
Ախալցիխեի մունիցիպալիտետի 15 գյուղերի համար արոտավայրերի կառավարման պլանների պատրաստման աշխատանքներն արդեն սկսվել են։ Տեղեկությունը տարածում է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Հողի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության նախագահ Գիորգի Միշելաձեն մասնակցել է Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC - Caucasus) կազմակերպած հանդիպմանը, որին մասնակցել են Ախալցիխեի քաղաքապետարանի փոխքաղաքապետ Իլիա Զարդիաշվիլին, հոգաբարձուները:

Գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են շահագրգիռ կողմերի ներգրավմամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Քննարկվել է առաջարկվող մոդելով արոտավայրերի կառավարման գործընթացի բարելավման գործում գյուղական բնակչության ակտիվ մասնակցության կարևորությունը և նրանց պատրաստակամությունը։ Նշված հարցերի շուրջ հանդիպում է կայացել նաեւ Ախալցիխեի քաղաքապետարանի Ագարայի համայնքի անասնապահների հետ։

Նշենք, որ նախագծով նախատեսվում է բացահայտել գյուղի շրջակայքում գտնվող արոտավայրերը, որոնք օգտագործվում են տեղի բնակչության կողմից։ Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կուսումնասիրվեն արոտավայրերը, կորոշվեն դրանց բարեկարգման միջոցառումները
| Print |