Լուրեր
Ռուսական համարանիշներով մեքենաների տեղաշարժը Լատվիան արգելում է
Լատվիան արգելում է ռուսական համարանիշներով մեքենաների տեղաշարժը: Լատվիայի Սեյմը փոփոխություններ է ընդունել «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում, ըստ որի՝ ռուսական համարանիշներով մեքենաների սեփականատերերին մինչև հաջորդ տարվա փետրվարի 14-ը ժամանակ է տրվում տրանսպորտային միջոցը գրանցելու կամ այն ​​Լատվիայից դուրս բերելու համար։

Նշված ժամկետը լրանալուց հետո ճանապարհային երթևեկության ժամանակ ռուսական տրանսպորտային միջոցի օգտագործման դեպքում այն ​​կենթարկվի առգրավման, իսկ առգրավված մեքենաները կփոխանցվեն Ուկրաինային։

Բացառությունը կվերաբերի միայն Լատվիայի տարածքով տարանցիկ տրանսպորտային միջոցներին, թեև տարանցումը թույլատրվելու է միայն մեկ անգամ և պետք է իրականացվի 24 ժամվա ընթացքում։

Նորացված օրենքն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 15-ից։ Լատվիայի իշխանությունները փոփոխությունները բացատրում են ԵՄ պատժամիջոցներին համապատասխանությամբ և անվտանգության ռիսկերի նվազեցմամբ։
| Print |