Լուրեր
Սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարաններ կտրվեն
Որոշում ենք կայացրել մինչև 1000 անօթևան բազմազավակ ընտանիքի համար բնակարան գնել, որպեսզի նրանք ապրեն արժանապատիվ կենցաղային պայմաններում,- այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ կարևոր է, որ մեր քաղաքացիները արժանանան նման ուշադրության, և նրանցից ոչ ոք չպետք է լքված լինի կառավարության կողմից։

«Նաեւ հաջորդ տարի սկսելու ենք նոր ծրագիր, որի շրջանակներում քայլ առ քայլ բնակարանով կտրամադրենք անօթեւան բազմազավակ ընտանիքներին։ Իմ հանձնարարությամբ ուսումնասիրեցինք մարզում տիրող իրավիճակը՝ անօթևաններին կամ անտանելի պայմաններում ապրողներին, գնահատեցինք նրանց վիճակը, և կա մոտ 1000 այդպիսի ընտանիք, ովքեր ունեն երեք և ավելի երեխա, աղքատ և սոցիալապես անապահով են: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք 1000 նման ընտանիքի համար բնակարան գնել, և նրանք կապրեն արժանապատիվ կենցաղային պայմաններում։ Սա առավելագույնը երկամյա ծրագիր է լինելու։ Ընդհանուր առմամբ կծախսվի մոտ 50 մլն լարի։ 2024 թվականին կծախսվի 25 միլիոն լարի, իսկ 2025 թվականին՝ հաջորդ 25 միլիոն լարին։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները արժանանան նման ուշադրության, և ոչ ոք չպետք է լքված լինի կառավարության կողմից»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
| Print |