Լուրեր
«Կարծախի» և «Նինոծմինդայի» մաքսակետում հայտնաբերվել է մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտ
Անցած ամսվա տվյալներով՝ «Սարփի», «Կարծախի», «Ղազբեգի», «Նինոծմինդա» և «Սադախլո» մաքսակետերում արձանագրվել են մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտի սահմանն անցնելու փորձերի փաստեր։ Համապատասխան տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Գործակալության տվյալներով՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները տարբեր երկրների քաղաքացիների՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ պատկանող ուղեբեռի և նրանց հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցների մանրազնին զննման արդյունքում հայտնաբերել են 60 047 չհայտարարագրված ծխախոտ:

«Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիներից առգրավվել է ապրանքը և յուրաքանչյուրը տուգանվել 1000 լարիի չափով։ Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 10 օրինախախտ քաղաքացիներ զրկվել են ապրանքներից և քանի որ արարքը կրկնվել է՝ յուրաքանչյուրը տուգանվել է 3000 լարիի չափով»,- նշվում է տեղեկատվության մեջ։
| Print |