Լուրեր
8000-10000 աշխատավարձ՝ Ֆինանսաբյուջետային կոմիտեն աջակցել է նոր նախաձեռնությանը
Ֆինանսաբյուջետային կոմիտեն աջակցել է Վրաստանի խորհրդարանի պատգամավորների աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությանը։

Նախաձեռնության հեղինակը խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին է։ Ինչպես Պապուաշվիլին հայտարարել է կոմիտեի նիստում, 2013 թվականից հետո խորհրդարանի անդամների աշխատավարձերի ճշգրտումներ տեղի չեն ունեցել: Նախաձեռնված փոփոխությունների համաձայն՝ հաջորդ գումարման խորհրդարանում պատգամավորի աշխատավարձը տատանվելու է 8000-10000 լարիի սահմաններում։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նոյեմբերի 1-ին նախաձեռնել է կանոնակարգի փոփոխության նախագիծ, որը նախատեսում է հաջորդ գումարման խորհրդարանի պատգամավորների աշխատավարձերի բարձրացում։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից՝ հաջորդ գումարման խորհրդարանի պատգամավորների համար։

Մասնավորապես, խորհրդարանի անդամին կվճարվի հետեւյալ չափով` խորհրդարանի նախագահը` 10000 լարի, խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ՝ 9500 լարի, խորհրդարանի նախագահի տեղակալ՝ 9250 լարի, կոմիտեի նախագահ, խմբակցության նախագահ՝ 9000 լարի, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, խմբակցության նախագահի առաջին տեղակալ՝ 8750 լարի, կոմիտեի նախագահի տեղակալ, խմբակցության փոխնախագահ՝ 8500 լարի, խորհրդարանի պաշտոնյա չհանդիսացող պատգամավոր՝ 8250 լարի։
| Print |