Լուրեր
Վթար Նինոծմինդայում՝ բեռնատարը մի քանի մետր քարշ է տվել մեքենային
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքում՝ Ազատություն-Պուշկին փողոցների խաչմերուկում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ բեռնատարի և ավտոմեքենայի մասնակցությամբ։

Ազատություն-Պուշկին փողոցների խաչմերուկում՝ լուսացույցի տակ, բեռնատարը վրաերթի է ենթարկել լուսացույցի տակ կանգնած Mercedes մակնիշի ավտոմեքենային ու մի քանի մետր քարշ տվել։

Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Մեքենաները զգալի վնասներ են կրել

Դեպքի վայրում են պարեկային ոստիկանության աշխատակիցները։

Աղբյուր՝ Nor.ge
| Print |