Լուրեր
Մշակվել է հողի գույքահարկի հաշվիչը՝ Եկամուտների ծառայություն
Եկամուտների ծառայությունը հրապարակել է հողի գույքահարկի նոր հաշվիչը։ Ծառայությունը ավելացվել է www.rs.ge կայքում։ Այս ծառայության միջոցով հնարավոր է հաշվարկել հողի հարկի չափը՝ ըստ հաշվիչը լրացնելու օրը գործող դրույքաչափերի։

«Խնդրում ենք նկատի ունենալ, որ ֆիզիկական անձի գույքահարկի տարեկան հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետն է՝ ոչ ուշ, քան օրացուցային տարվա նոյեմբերի 1-ը, իսկ հարկի վճարման վերջնաժամկետը ոչ ուշ, քան օրացուցային տարվա նոյեմբերի 15-ը: Ձեռնարկության/կազմակերպության գույքահարկի (ներառյալ հողի) հարկի տարեկան հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետն է` օրացուցային տարվա ապրիլի 1-ից ոչ ուշ, իսկ հողի գույքահարկի վճարման վերջնաժամկետը` օրացուցային տարվա նոյեմբերի 15-ից ոչ ուշ»,- նշված է Եկամուտների ծառայության կայքում։

Ֆիզիկական անձանց 2022 թվականի գույքի հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էր, և հարկ է նշել, որ նոր հաշվիչը rs.ge-ն հրապարակել է նոյեմբերի 1-ին։
| Print |