Լուրեր
Ձնահոսքի վտանգի պատճառով Վերին Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սահմանափակումները մտցվել են ձնահոսքի վտանգի պատճառով: Ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է:


| Print |