Լուրեր
Ջավախեթիում ՝ ճանապարհին բեռնատարի վարորդը մահացել է
Այսօր, Նոյեմբերի 20 -ին՝ ժամը 20։00 -ի սահմաններում, Ախալքալաքից դեպի Կարծախ տանող ճանապարհին տեղի է ունեցել դժբախտ պատահար։

Ըստ NOR ռադիոկայանի, բեռնատար ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով հայտնվել է հանդիպակած գոտի, թեքվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը։ Ականատեսների խոսքով՝ մեքենան իր երթևեկելի գոտի բերելու ընթացքում վարորդը հանակարծամահ է եղել։

Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ այս պահին ճանապարհը փակ է քանի որ սպասում են փորձագետների ժամանելուն։

Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանության ինչպես նաև շտապ օգնության աշխատակիցները։
| Print |