Լուրեր
Փարավանի լեռնանցքում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է

 

Օդերեւութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք և մերկասառույց) միջպետական ​​նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի (Փարավանի լեռնանցք) հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ճանապարհների դեպարտամենտը։

Գերատեսչության տվյալներով՝ ավտոճանապարհի մնացած հատվածներում երթեւեկությունն ազատ է։

 

| Print |