Լուրեր
Թուրքիա, Ռուսաստան, Հայաստան... – ո՞ր երկրներ են առավել հաճախ ճանապարհորդում վրացիները
2023 թվականի III եռամսյակում Վրաստանի տարածքից արտերկիր է մեկնել 819,9 հազար վրաց ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 18,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ուղևորությունների ամենամեծ տեսակարար կշիռը՝ 45,4 տոկոս, կազմել են 31-50 տարեկան ճանապարհորդները։ Ամենաշատ այցելությունները կատարվել են Հայաստան, Թուրքիա և Ռուսաստան: Այս մասին նշված է Geostat-ի կողմից այսօր հրապարակված արտագնա զբոսաշրջության երրորդ եռամսյակի վիճակագրական տեղեկատվության մեջ։

Բացի այդ, նշված թվից Վրաստանի ռեզիդենտ այցելուների կողմից արտերկիր կատարած այցելությունների թիվը կազմել է 647,2 հազար, ինչը 21,7 տոկոսով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Վրաստանի ռեզիդենտ այցելուները կատարել են 397,6 հազար զբոսաշրջային տիպի այցելություններ արտերկիր, ինչը 38,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Այցելությունների մեծ մասը կատարվել է Թուրքիա և Հայաստան, համապատասխանաբար՝ 279,5 հազար և 107,6 հազար այցելություն։
| Print |