Լուրեր
Աղմուկի նորմը խախտելու համար կտուգանվեք
Ակուստիկ աղմուկի թույլատրելի նորմերը գերազանցելու պատճառով այս տարվա դեկտեմբերի 14-ից ուժի մեջ կմտնեն բարձրացված տուգանքներ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ինչպես նշում է Կալաձեն, մինչ այժմ սահմանված տուգանքների չափերը չէին կարող կանխել խախտումները և խնդիրն էին հանդիսանում։

Փոփոխությունների համաձայն՝ առաջին ատյանում ակուստիկ աղմուկի թույլատրելի նորմերի գերազանցման համար ֆիզիկական անձը կտուգանվի 150 լարիով, իսկ իրավաբանական անձը և անհատ ձեռներեցը՝ 1500 լարիով։

Կրկնելու դեպքում տուգանքի չափը ֆիզիկական անձանց համար կկազմի 500 լարի, իսկ իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի համար՝ 5000 լարի։ Նույն արարքի երրորդ և հաջորդող գործողությունները ֆիզիկական անձի համար կառաջացնեն տուգանք 1000 լարիով, իսկ իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար՝ 10000 լարիով։
| Print |