Լուրեր
Սամցխե-Ջավախեթիին կտրվեն նոր ավտոբուսներ
Ընդհանուր առմամբ 51 նոր ավտոբուս կառաքվի Քվեմո Քարթլի, Մցխեթա-Մթիանեթի և Սամցխե-Ջավախեթիի շրջաններ։ Կապալառու ընկերությունը նոր ավտոբուսները հասցրել է Ռուսթավի, որտեղ ժամանել է նաև կառավարության վարչակազմի տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար Լերի Բարնաբիշվիլին։

Ըստ մարզերի՝ ավտոբուսները բաշխվել են հետեւյալ կերպ.

Մառնեուլի - 4;
Դմանիս - 3;
Բորջոմի - 6;
Ռուսթավի - 20;
Մցխեթա - 10;
Բոլնիս - 4;
Թեթրիծղարո- 3:

«Իսուզու» 8 մետրանոց ավտոբուսները հարմարեցված են հաշմանդամների համար և նախատեսված են 47 ուղևորի համար։ Կառավարության նախագծով նախատեսվում է ձեռք բերել ընդհանուր առմամբ 154 ավտոբուս 38 քաղաքապետարանների համար։
| Print |