Լուրեր
Վրաստանի քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված փոփոխությունն ընդունվել է
Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկեց և 83 ձայնով ընդունեց «Վրաստանի քաղաքացիների և Վրաստանում բնակվող օտարերկրացիների գրանցման, ինքնության (բնակության) վկայականի և Վրաստանի քաղաքացու անձնագրի տրամադրման կարգի մասին» օրենքում փոփոխությունը։

Նախագծի համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 1-ից չեղյալ կհայտարարվեն Վրաստանի քաղաքացիների՝ մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը տրված ոչ էլեկտրոնային ինքնության վկայականները։

Բացի այդ, օրինագիծը նախատեսում է, որ նոր վկայականները կպարունակեն համապատասխան անձի նույն նույնականացման տվյալները։

Օրինագծի նախաձեռնողներն են խորհրդարանի անդամներ՝ Անրի Օխանաշվիլին, Դավիթ Մաթիկաշվիլին, Իրակլի Շատակիշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Ռատի Իոնաթամիշվիլին, Փրիդոն Ինջիան, Թենգիզ Շարմանաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին։
| Print |