Լուրեր
Վրաստանի ճանապարհների որոշ հատվածներում արգելվել է երթևեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մյուս տիպի ավտոմեքենաների տեղաշարժն ազատ է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառների՝ միայն ձնահոսքից պաշտպանվելու թունելներով։ Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։
| Print |