Լուրեր
Բուք և ձնահյուսի վտանգ՝ եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին։

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ դեկտեմբերի 23-ի օրվա երկրորդ կեսից դեկտեմբերի 26-ը Վրաստանում օդերեւութաբանական պայմանների վատթարացում է սպասվում։

«Մասնավորապես սպասվում է անձրեւ, տեղ-տեղ ուժեղ, քամի, լեռներում եւ բարձրադիր գոտիներում առատ ձյուն, մառախուղ, բուք եւ ձնահյուսի վտանգ, ծովում հնարավոր է մինչեւ վեց բալ ուժգնությամբ փոթորիկ։

Առատ ձյան, վատ տեսանելիության, ավտոճանապարհների առանձին հատվածներում բքի և ձնահյուսի վտանգի պատճառով հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը: Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները կարող են ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել, իսկ լեռնոտ շրջաններում սողանքներ կարող են առաջանալ և ակտիվանալ»,-
նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։
| Print |