Լուրեր
Ո՞ւմ համար կնվազի էլեկտրաէներգիայի սակագինը
Էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող հանձնաժողովի որոշմամբ Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցվել է երեք թեթրիով։

Սեմեկը հաստատել է էլեկտրաէներգիայի սակագինը առաջիկա երեք տարիների համար։ Սակագինը կիջեցվի բոլոր կատեգորիաների օգտատերերի, ինչպես նաև առևտրային բաժանորդների համար։

Ըստ այդմ, Թբիլիսիում 0-ից մինչև 101 կՎտ ներառյալ կենցաղային սպառման համար էլեկտրաէներգիայի սակագինը կկազմի 15 թեթրի, 101-ից մինչև 301 կՎտ սպառողների համար՝ 19 թերթի, 301 կՎտ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար սակագինը կկազմի 23,5 թերթի։

Համապատասխան եռանիշ նվազումը կազդի նաև մարզերի վրա։

Էլեկտրաէներգիայի իջեցված սակագինը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։
| Print |