Լուրեր
Պետությունը մինչև 1000 ընտանիքի կտրամադրի նոր բնակելի տարածքներ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության վարչակազմում կայացել է Նախարարների կաբինետի նիստը։ Տեղեկությունը տարածում է կառավարության մամուլի ծառայությունը։

Կառավարության անդամները, իրենց զեկույցների համաձայն, քննարկել են երեք հարց, որոնց թվում էր Վրաստանի կառավարության որոշման նախագիծը անօթևան, ծանր պայմաններում գտնվող բազմազավակ ընտանիքների վերաբնակեցման պետական ​​նպատակային ծրագրի հաստատման մասին։ Ծրագրի շրջանակներում պետությունը նոր բնակելի տարածքներ կտրամադրի կենցաղային ծանր պայմաններում գտնվող 1000 ընտանիքի։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 50 000 000 լարի։

«Ծրագրի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով, անօթևան բազմազավակ ընտանիքներին և ստեղծել արժանապատիվ կենցաղային պայմաններ։

Ծրագրի շահառու կարող է լինել 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքը, որի բոլոր անդամները գրանցված են Սոցիալական ծառայության գործակալության սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում։

Ծրագիրը կտևի մինչև 2025 թվականի վերջ։ Ընտանիքների վերաբնակեցումը կիրականացվի Վրաստանի ցանկացած վարչատարածքային միավորում»,- նշված է տարածված տեղեկատվության մեջ։
| Print |