Լուրեր
Վատ եղանակի պատճառով գործում են ճանապարհային սահմանափակումներ
Խաշուրի-Ածղուրի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտի տեղաշարժը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Փարավանի լեռնանցքում ավտոմոբիլների տեղաշարժն արգելված է։

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։ Ավտոճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է

«Ինտենսիվ ձյան, ցածր ջերմաստիճանի և սահմանափակ տեսանելիության պատճառով միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհի 1-50 կմ (Խաշուրի-Ածղուրի) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մնացած տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։

Մերկասառույցի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի միջպետական ​​նշանակության ավտոճանապարհին արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
| Print |