Լուրեր
Որքա՞ն արժե ամենաթանկ կրիպտոարժույթը այսօր
Չնայած ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից բիթքոինի մուտքին բորսայում, աշխարհի ամենաթանկ կրիպտոարժույթի գինը կրկին նվազում է։ Այս պահին դրա արժեքը կազմում է 40 033 դոլար։

«Բիթքոինի» գինը կազմել է 49 հազար դոլար, որն ամենաբարձրն է եղել վերջին երկու տարվա ընթացքում։ Նշենք, որ այս երկու տարիների ընթացքում դրա գինը 46000-ից չի իջել։

Այնուամենայնիվ, առաջին ETF-ի գործարկումը սկզբում որոշակի ազդեցություն ունեցավ կրիպտո-շուկայի վրա: Սպասումներ կային, որ «Բիթքոյնը» պետք է նոր ռեկորդներ սահմանի, սակայն սպասելիքները չարդարացան։ Գինը սկզբում բարձրացավ, բայց այն չանցավ 48,000 դոլարից և իջավ սկզբում մինչև 45,000 դոլար, իսկ հետո մինչև 41,000 դոլար: Այժմ այն ​​կազմում է 40 033 դոլար:
| Print |