Լուրեր
Վատ եղանակի պատճառով ճանապարհներին արգելքներ են գործում
Վատ եղանակի պատճառով Վրաստանի մի քանի ճանապարհների վրա երթևեկության հատուկ ռեժիմներ են սահմանվել։

Ճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ավտոճանապարհների հետևյալ հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ.

Ավտոմոբիլային ճանապարհներին գոյություն ունեցող իրավիճակի կապակցությամբ սահմանվել են հատուկ ռեժիմներ. Ձյան պատճառով, արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը՝ միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում, միջպետական ​​նշանակության Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի մայրուղու 39-62 կմ (Նաքերալա) հատվածում և միջպետական ​​նշանակության Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոճանապարհին։

Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավի միջպետական ​​նշանակության ճանապարհի 36-47 կմ (Թեթրիծղլեբի-Վերոնա) հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն բարձր անցողություն ունեցող (երկու և ավելի շարժիչ կամուրջներով) տրանսպորտային միջոցների համար: Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։

Ձյան և մերկասառույցի պատճառով միջպետական նշանակության Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլ ավտոճանապարհի 70-185 կմ (Խայիշի-Ուշգուլի) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպոիրտային միջոցների, ինչպես նաև M3 կարգի 22-ից ավելի նստատեղերով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ 100-185 կմ (Լախամուլա-Ուշգուլի) հատվածում թույլատրվում է թեթև տրանսպորտային միջոցների երթեւեկությունը հակասայթակող շղթաներով։

Բարձր անցողություն ունեցող տրանսպորտային միջոցների (երկու և ավելի շարժման կամուրջներով) տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի 1-70 կմ (Զուգդիդի-Խայիշի) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։
| Print |