Լուրեր
Անցած տարի Սամցխե-Ջավախեթիում 786 բնապահպանական խախտում է հայտնաբերվել
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել են բնապահպանական 12 772 խախտում։

Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչությունը։

Նրանցից 535-ը պարունակում են քրեական հանցագործության նախանշաններ, և նյութերն ուղարկվել են քննչական մարմիններին՝ հետագա գործողությունների համար։

«Դրանց մեծ մասը՝ 3111 փաստ, կապված է ապօրինի անտառօգտագործման հետ։ Ամենաշատ խախտումները 2621 փաստ վարչության աշխատակիցները բացահայտել են Կախեթիում: Իսկ Սամցխե-Ջավախեթիում բացահայտվել է 786 դեպք»,
- այս մասին ասվում է գործակալության տարածած տեղեկատվության մեջ։
| Print |