Լուրեր
«5-6 տարի հետո ուսուցիչների պակաս կարող է լինել» - Մուրղրուլիա
Թոշակային տարիքի հասած պրակտիկ ուսուցիչների մի մասը, որը ԿԳ նախարարի որոշմամբ դրամական փոխհատուցման դիմաց լքել են ուսումնական համակարգը, վերադարձել են դպրոցներ։

Ինչպես հարցազրույցում ասել է կրթության, գիտության և երիտասարդության նախարարի խորհրդական Գիա Մուրղուլիան, պատճառն այն է, որ դպրոցները չեն կարողացել փոխարինողներ գտնել նշված ուսուցիչներին։

«Ուսուցիչների վերապատրաստման ներկայիս մասշտաբը կարծես թե բավարար չէ մեր լիարժեք կարիքների համար: Ես սկսում եմ լոբբինգ անել այն գաղափարի համար, որ Վրաստանը կարող է մանկավարժական փորձագետների կարիք ունենալ, մենք պետք է լրջորեն մտածենք դրա մասին»,- ասել է Մուրղուլիան։

Ըստ նրա՝ 5-6 տարի հետո ուսուցիչների պակաս կարող է լինել:
| Print |