Լուրեր
Ո՞ր երկրի քաղաքացիներին են արտաքսել Վրաստանից

 

Տարեցտարի ավելանում է Վրաստանից օտարերկրյա քաղաքացիների արտաքսման վիճակագրությունը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականին երկրի տարածքը լքել է 190 օտարերկրացի։

Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ անցյալ տարի Վրաստանից վտարված քաղաքացիների թվով Ադրբեջանը զբաղեցնում է առաջին տեղը՝ 41 քաղաքացի։ Նրան հաջորդում է Իրանը 32 մարդով։ Նաև երկրից հեռացրել են 27 հնդիկ, 13 ռուս, 9 եգիպտացի, 9 նիգերիացի, 8 թուրք, 8 չինացի, 7 բանգլադեշցի, 6 հորդանանցի, 6 իրաքցի, 5 պակիստանցի և այլն։

Փաստաթղթից պարզ է դառնում, որ ամենաշատ արտաքսվածները պատկանում են 16-40 տարեկան տարիքային կատեգորիային և այդ թիվը 85 է։ Բացի այդ, 27 անչափահաս լքել է երկիրը։

Ինչ վերաբերում է նախորդ տարիներին, ՆԳՆ-ի տվյալներով՝ 2022 թվականին երկրից վտարվել է 165, 2021 թվականին՝ 77, իսկ 2020 թվականին՝ 49 մարդ։

 

| Print |