Լուրեր
Մահվան ելքով ավտովթար Նինոծմինդայում
Փետրվարի 3 -ին՝ գիշերը ժամը 01։10 -ի սահմաններում, Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Տեղեկությունն այս մասին տարածում է Nor.ge-ն:

Mercedes մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը բախվել է Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ գտնվող բետոնե ցուցանակին:

Դժբախտ պատահարի զոհ է դարձել Mercedes-ի երիտասարդ վարորդը։

Տեղում աշխատում էին ոստիկանության աշխատակիցները:
| Print |