Լուրեր
Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին որոշ մեքենաներ մնացել են ձյան մեջ
Վատ տեսանելիության և ուժեղ ձնաբքի պատճառով Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհին որոշ ավտոմեքենաներ մնացել են ձյան մեջ։ Ստեղծված իրավիճակի պատճառով Ախալքալաքի քաղաքապետարանը հորդորում է բնակիչներին մնալ տանը։ Իրավիճակը բարդ է Սամցխե-Ջավախեթիի բոլոր վեց մունիցիպալիտետներում, հայտարարել է շրջանի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։

Վարչական միավորներ տանող ավտոճանապարհներին երթեւեկության վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով սահմանափակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։

Ցածր տեսանելիության և ուժեղ քամու պատճառով աշխատանքային գործընթացը դժվարանում է։ Բնակչությանը հորդորում ենք զերծ մնալ երթեւեկելուց։

Իսկ քաղաքում, որտեղ տեղաշարժն ազատ է, խնդրում ենք ձմեռային շրջանին համապատասխան անվադողերով վարել մեքենաները և պահպանել մայրուղիներում սահմանված կանոնները»,
- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
| Print |