Լուրեր
5 մարդ է զոհվել` ձնահյուսի և սողանքի հետևանքները Վրաստանում
Անցած գիշեր սողանք է տեղի ունեցել Իմերեթիում՝ Բաղդատթի մունիցիպալիտետի Ներգեթի գյուղում։ 

Ինչպես այսօր հայտնել են ՆԳՆ-ից, փետրվարի 7-ի առավոտյան փրկարարները հայտնաբերել են 4 մարդու դի։ Փրկվել է մեկ անձ, նա տեղափոխվել է անվտանգ տարածք: Ներկայումս փնտրում են ևս 5 հոգու։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ անհետ կորածների թվում կան նաեւ անչափահասներ։ Սողանքի պատճառը առատ տեղումներն են։

«Այս պահին ինտենսիվ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում շարունակվում են հինգ անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։ Աշխատանքում ներգրավված է ավելի քան 200 հրշեջ-փրկարար, շների խումբ։ Մոբիլիզացված է հավելյալ տեխնիկա, և մենք շարունակում ենք ինտենսիվ աշխատանքը, քանի դեռ դիակներ չեն հայտնաբերվել։ Հողատարածքի մոտ 70 տոկոսը պետք է մաքրվի, շատ մեծ հողամաս է պոկվել։ Ամենայն հավանականությամբ, մինչեւ օրվա վերջ պետք է ավարտենք գործը»:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետի խոսքով՝ հողամասի 70 տոկոսը մաքրման կարիք ունի։

| Print |