Լուրեր
Գերմանիան պարզեցնում է քաղաքացիություն ստանալու ընթացակարգերը
Գերմանացի օրենսդիրներն ընդունել են օրինագիծ, որը հեշտացնում է քաղաքացիության գործընթացը։ 

Օրենքը, որը հաստատվել է խորհրդարանի վերին պալատի կողմից ուրբաթ օրը, մարդկանց թույլ է տալիս դառնալ Գերմանիայի քաղաքացի՝ պահպանելով իրենց հիմնական քաղաքացիությունը:

Դրա համար երկրում 5 տարի ապրելուց հետո մարդիկ կկարողանան լրացնել քաղաքացիության դիմումը։ Մինչ այժմ այդ ժամկետը 8 տարի էր։

Արտերկրից եկած ծնողների երեխաներին նույնպես տրվում է Գերմանիայի քաղաքացիություն ծննդյան պահին, եթե ծնողներից մեկը 8 տարվա փոխարեն օրինական ապրել է Գերմանիայում 5 տարի: Իսկ եթե դիմորդները ցուցաբերեն բացառիկ բարձր ձեռքբերումներ դպրոցում, աշխատանքում կամ քաղաքացիական ներգրավվածությունում, ապա քաղաքացիություն կստանան 5-ի փոխարեն 3 տարի անց։

Նոր օրենքի կարևոր ասպեկտներից մեկն այն է, որ Գերմանիայի քաղաքացիություն ստացած անձինք ստիպված չեն լինի հրաժարվել իրենց երկրի քաղաքացիությունից, ինչը նախկինում հնարավոր էր միայն Գերմանիայում ԵՄ այլ երկրների բնակիչների համար:

Օրենքն ուժի մեջ կմտնի մայիսի կեսերից։
| Print |