Լուրեր
Հողամասերի սեփականատերերի ինքնությունը մեկընդմիշտ կպարզվի. Բրեգաձե
Արդարադատության նախարարի թեկնածու Ռատի Բրեգաձեն խորհրդարանում չորս հանձնաժողովների համատեղ նիստում խոսել է հողերի գրանցման համակարգային բարեփոխումների արդյունքների մասին։

«Կավարտվի Վրաստանի ողջ տարածքում հողերի համակարգային գրանցման նախագիծը, որի արդյունքում մեկընդմիշտ կպարզվի հողամասերի սեփականատերերի ինքնությունը՝ դա պետությո՞ւնն է, մունիցիպալիտեը, ֆիզիկական, թե իրավաբանական անձինք, և համապատասխանաբար, այսօր առկա խնդիրները, որոնք առկա են մոտավորապես 1,000,000 հեկտարի վրա, մեկընդմիշտ, ինչպես արդեն նշեցինք կլուծվեն»,- ասել է Ռատի Բրեգաձեն։

Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը ողջ հանրապետությունում իրականացնում է գրանցման համակարգային բարեփոխում, որը կավարտվի մինչև 2024 թվականի վերջ։

«Հողերի համակարգված հաշվառման ավարտից հետո պետությունը հնարավորություն կունենա ավելի արդյունավետ վարել հողի կառավարման և հողօգտագործման քաղաքականությունը, ինչպես նաև նպաստել առկա բնական ռեսուրսների բազայի և պահպանվող տարածքների պաշտպանությանն ու պահպանմանը։ Նաև աննախադեպ կաճի տնտեսական շրջանառության մեջ օրինական առումով անվտանգ օբյեկտների թիվը»,- նշվում է Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ։
| Print |