Լուրեր
Հայկական կողմն ունի 4 զոհ՝ կրակոցներ հայ-ադրբեջանական սահմանին
Հայ-ադրբեջանական սահմանին զինված հակամարտության հետևանքով հայկական կողմում զոհվածների թիվը հասել է չորսի։ Այս մասին տեղեկատվություն են տարածում հայկական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի պաշտպանության նախարարության վրա։

Հայաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ վիրավորվել է մեկ մարդ, ով միջին ծանրության վնասվածք ունի և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Զոհվածների ցուցակը Հայաստանի պաշտպանության նախարարությունը կհրապարակի ավելի ուշ։

Հայաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական զինուժը հարձակվել է Ներքին Հանդի շրջանում հայ զինվորականների դիրքերի վրա։

Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են կրակ բացելու մեջ:
| Print |