Լուրեր
Պայթուցիկ օդանավում՝ տեղեկության պատճառով Քութայիս-Բարսելոնա ավիաչվերթը չի կայացել
Քութայիս-Բարսելոնա ավիաչվերթը ստիպված է եղել վերադառնալ Քութայիսի միջազգային օդանավակայան։ Պատճառը տեղեկությունն էր օդանավում պայթուցիկի առկայության մասին։ Լուրը տարածել է Քութայիսի միջազգային օդանավակայանը։

Օդանավակայանի տեղեկացմամբ՝ տեղում աշխատում են համապատասխան բոլոր ծառայությունները։

«Օդ բարձրանալուց մի քանի րոպե հետո Քութայիս-Բարսելոնա չվերթը վերադարձել է Քութայիսի միջազգային օդանավակայան։ Պատճառը ավիաընկերության ներկայացրած տեղեկությունն է օդանավում պայթուցիկի հավանական առկայության մասին։ Անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ Քութայիսի օդանավակայան։ Տեղում աշխատում են համապատասխան բոլոր ծառայությունները»,- հայտնել են օդանավակաանում։
| Print |