Լուրեր
Ֆերմերները գոմաղբը թափել են բանկի առջև՝ իրավիճակը Ֆրանսիայում
Ֆրանսիացի ֆերմերները ցույց են կազմակերպել Աժեն կոմունայում (Լո եւ Գարոնա դեպարտամենտ, երկրի հարավ-արեւմուտք), գոմաղբ լցրել Credit Agricole բանկի բաժանմունքի առջեւ, տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը։

«Մենք թիրախավորել էինք բանկը, որովհետեւ մեզ չլսեցին։ Մենք դիմել ենք [Ֆրանսիայի վարչապետ] Գաբրիել Ատալին՝ խնդրելով կոնկրետ դրամական միջոցներ ձեռնարկել, բայց ոչինչ չհայտարարվեց,- ասել է «Գյուղական համակարգում» (Coordination rurale) ասոցիացիայի համանախագահ Ժոզե Պերեսը։- Մենք պատրաստվում ենք այցելել դեպարտամենտի բոլոր բանկեր եւ ասել նրանց, որ մեզ փող է պետք, որ մեզ շունչ առնելու ժամանակ է պետք»։

Ֆերմերները խոստացել են շարունակել նման ակցիաները «տեղային մակարդակով», հատկապես եթե չբավարարվեն ֆերմերների արհմիությունների հետ իշխանությունների բանակցությունների արդյունքներով։ Երեքշաբթի «Ֆերմերների արհմիությունների ազգային ֆեդերացիայի» (FNSEA) եւ «Երիտասարդ ֆերմերներ» (Jeunes agriculteurs) ասոցիացիայի ղեկավարները երկու ժամ բանակցել են երկրի վարչապետ Գաբրիել Ատալի հետ։ Չորեքշաբթի՝ փետրվարի 14-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է բանակցություններ վարել «Գյուղական համակարգման» եւ «Ֆերմերների կոնֆեդերացիայի» (Confederation Paysanne), իսկ հաջորդ շաբաթ՝ FNSEA-ի եւ «Երիտասարդ ֆերմերների» ներկայացուցիչների հետ։
| Print |