Լուրեր
Երկրաբանները կուսումնասիրեն Սամցխե Ջավախեթիի 3 սողանքային վայրեր. Ամիրանաշվիլի

Փետրվարի 20-ին, Ուդե գյուղ էր ժամանել նաեւ շրջանի ներկայացուցիչը։ Նրա խոսքով, կառավարությունը որոշում կկայացնի երկրաբանների եզրակացությունից հետո։

Բեսիկ Ամիրանաշվիլիի խոսքով, բացի Ադիգենիի շրջանից, սողանքների վտանգ կա նաև Բորջոմիի մունիցիպալիտետի Դգվարի գյուղում, թեև գործընթացն այս փուլում ակտիվացել է միայն Ադիգենի Ուդե գյուղում։

Բացի բնակելի տներից ու բակերից, ճաքեր են առաջացել նաև Ուդե գյուղի գլխավոր մայրուղու վրա։ Սողանքը առաջացել է գյուղի մանկապարտեզի հարևանությամբ:

Այս պահին գյուղում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում։ Մասնագետները սկսեցին ուսումնասիրել 15 տուն։
| Print |