Լուրեր
Ապօրինի եկամուտների օրինականացման փաստով օտարերկրյա քաղաքացին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Ապօրինի եկամուտների օրինականացման փաստի համար օտարերկրյա քաղաքացին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Այս առնչությամբ տեղեկություն է տարածում Վրաստանի գլխավոր դատախազությունը։

Գործակալության տվյալներով՝ ապօրինի դրամական գումարներին օրինական դեմք տալու համար ամբաստանյալը առանձնապես խոշոր չափի գումար է մուտքագրել Վրաստանի բանկային հաստատություններից մեկում բացված անձնական հաշիվներին։

«Թբիլիսիի քաղաքային դատարանն ամբողջությամբ կիսել է դատախազության ներկայացրած ապացույցները եւ մեղադրյալին մեղավոր ճանաչել ապօրինի եկամուտներն օրինականացնելու մեջ։

Հետաքննության ընթացքում հետազոտված ապացույցները հաստատել են, որ ֆինանսական հանցագործությունների համար հետախուզման մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացին իր մոտ եղած ապօրինի գումարին օրինական դեմք տալու նպատակով առանձնապես խոշոր չափի գումար է մուտքագրել անձնական հաշվեհամարներին։

Գումարների ծագման վերաբերյալ մեղադրյալը բանկին տրամադրել է անշարժ գույքի առքուվաճառքի կեղծ պայմանագրեր՝ իբր օտարել է իրեն պատկանող անշարժ գույքը արտերկրում, իսկ գնման գինը կանխիկ ստացել է Բաթումում։

Այս կերպ մեղադրյալը բանկային հիմնարկում իր անձնական հաշվեհամարներին է մուտքագրել ավելի քան 7.000.000 լարի։

Նախաքննության փուլում առգրավվել է մեղադրյալի բանկային հաշիվներում դրված ապօրինի ծագման գումարը:

Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ՝ ապօրինի եկամուտների օրինականացման փաստի համար ամբաստանյալը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։


«Նաև դատարանի որոշմամբ մեղադրյալների բանկային հաշիվներում տեղադրված 7 միլիոն 200 հազար լարիի գումարը, որը փաստաթղթավորված ծագում ունի, անհատույց առգրավվել է հօգուտ պետության»,
- ասվում է տեղեկատվության մեջ։
| Print |