Լուրեր
Տղամարդը փորձել է անտառի մոտակա տարածքը հրդեհել
Դեդոպլիսծղարոյում անտառի մոտակայքում երիտասարդը միտումնավոր հրդեհ է բռնկել,- նշվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ նշված անձը տուգանվել է 500 լարիով։

«ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական խմբի աշխատակիցները Դեդոպլիսծղարոյում պարեկություն կատարելիս հայտնաբերել են հրդեհի օջախ։ Տարածքը զննելիս հրշեջ-փրկարարական ջոկատի անդամները նկատել են մի երիտասարդի, ով միտումնավոր հրդեհ էր առաջացրել:

Դեպքի վայր են կանչվել ՆԳՆ Կախեթիի ոստիկանության բաժնի աշխատակիցները, ինչպես նաև տեղի քաղաքապետարանի և շրջակա միջավայրի պահպանության նախարարության համապատասխան ծառայությունները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածով՝ նշված անձը տուգանվել է 500 լարիով։

Բնակչությանը կոչ ենք անում դրսևորել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և ենթարկվել օրենքին, հակառակ դեպքում նրանց նկատմամբ օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- ասված է հաղորդագրությունում։
| Print |