Լուրեր
Երեխաները մահանում են սովից. ԱՀԿ-ն Գազայում իրավիճակի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ Գազայի հյուսիսում երեխաները մահանում են սովից։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Գեբրեյեսուսի խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործակալությունը հոկտեմբերից ի վեր առաջին անգամ այցելել է Ալ-Աուդա և Քամալ-Ադվանի հիվանդանոցներ։

«Երեխաները սովից են մահանում: Վառելիքի, սննդի և բժշկական սարքավորումների պակաս կա, հիվանդանոցների շենքերը ավերված են։ Գազայի հյուսիսում, որտեղ ապրում է 300 հազար մարդ, սննդի և մաքուր ջրի պակաս կա: Սննդի պակասը տասը երեխայի մահվան պատճառ դարձավ»,- ասում է Գեբրեյսուսը։
| Print |