Լուրեր
Օրինական աշխատանք երկրում անօրինական գտվնող քաղաքացիների համար
Ֆրանսիայի կառավարությունը ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին, ովքեր անօրինական կերպով գտնվում են երկրում, թույլ կտա օրինական աշխատել գյուղատնտեսության ոլորտում։ Ինչպես գրում է «Եվրոակտիվ»-ը, այդ նպատակով Ֆրանսիայի կառավարությունը գյուղատնտեսության ոլորտը կավելացնի այն ոլորտների ցանկում, որտեղ կադրերի պակաս կա։

Այս նախաձեռնությունը Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի խոստումներից մեկն է, որը նա ներկայացրել է ի պատասխան ֆրանսիացի ֆերմերների բողոքի։

Համապատասխան փոփոխությունները կվերաբերեն վարձու ֆերմերներին, այդ թվում՝ հովիվներին, այգեգործներին, խաղողագործներին, անտառապահներին, ինչպես նաև վարձու աշխատուժին, ովքեր աշխատում են հյուրանոցային, սննդի և շինարարության ոլորտներում։

Տեղեկության համար՝ ֆրանսիացի ֆերմերների արհմիությունը երկար ժամանակ է պահանջում է գյուղատնտեսության ոլորտը ներառել այն ոլորտների ցանկում, որտեղ կադրերի պակաս կա։ Նրանց խոսքով, բերքահավաքի շրջանում ամեն տարի այս ոլորտում 70 հազար սեզոնային թափուր աշխատատեղ կա, որը պետք է համալրվի։ Արհմիությունները նշում են, որ ԵՄ-ում աշխատանքային փոխհատուցման առումով մրցակցությունը դժվարացնում է եվրոպական չափանիշներով բարդ և հաճախ ցածր վարձատրվող աշխատատեղերում կադրեր գտնելը: Օրենսդրական փոփոխության համաձայն՝ անօրինական միգրանտից, ով ցանկանում է աշխատանքի թույլտվություն ստանալ, պետք է ապացույցներ ներկայացնի, որ երեք տարի Ֆրանսիայում է։ (մինչ այդ տասը տարի պարտադիր էր Ֆրանսիայում ապրելը), ինչպես նաև փաստաթուղթ, որ նա ստացել է իր աշխատավարձի 12-ապատիկը (նախկինում 24 ստուգում էին պահանջում)։ Աշխատանքի թույլտվությունը տրվում է մեկ տարով, և դրա ժամկետը կարող է երկարաձգվել։
| Print |