Լուրեր
Սամցխե-Ջավախեթիում աղետից տուժած 16 ընտանիք պետք է տարհանվի՝ երկրաբաններ

 

Ադիգենիի մունիցիպալիտետի Ուդե գյուղում սողանքային գործընթացների ակտիվացման կապակցությամբ հայտնի են Շրջակա միջավայրի ազգային գործակալության Երկրաբանության ինժեներա-երկրաբանական խմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները։ Եզրակացությունից պարզվում է, որ մասնագետներն ուսումնասիրել են աղետի գոտում գտնվող 24 բնակչի տները, որոնցից 16-ին անհրաժեշտ է տարհանել։

Մասնագետների պատրաստած եզրակացության մեջ գրված է, որ Ուդե գյուղում ինքնաբուխ մթնոլորտային տեղումները՝ անձրեւ և բարձր ջերմաստիճանային պայմաններում ձյան ինտենսիվ հալչում, հանգեցրել են Ուդեի տարածքում սողանքային գործընթացների ակտիվացման։

Առայժմ վտանգավոր գոտում գտնվող երեք ընտանիք տեղափոխվել է անվտանգ վայր, քաղաքապետարանն առաջարկում է ևս երեք ընտանիքների այլընտրանքային բնակարան, ինչի մասին բանակցություններ են վարվում նրանց հետ, իսկ մնացած երկու ընտանիքները հրաժարվում են լքել իրենց տունն ու տնամերձը:

Եզրակացության մեջ կարդում ենք նաև. «Սողանքային գործընթացների ներկայիս տարածքին ամենամոտ 8 ընտանիք կա, թեև նոր ակտիվացած սողանքի հետևանքով առաջացած դեֆորմացիաները նրանց տներում և հարակից տարածքներում չեն նկատվել։

Երկրաբանները ստուգել են նաև ակտիվ սողանքային գոտում տարբեր վայրեր, տրվել են առաջարկություններ։

 

| Print |