Լուրեր
Երիտասարդը հրկիզել ու այրել է նախկին կնոջ ավտոմեքենան. ՆԳՆ
Ռուսթավիում տղամարդը ձերբակալվել է ընտանիքի անդամին սպառնալու և նրա գույքը վնասելու մեղադրանքով։

Ըստ առկա տեղեկությունների՝ երիտասարդը նախ վնասել է նախկին կնոջ ավտոմեքենան, ապա հրկիզել ու այրել։ Դեպքից առաջ տղամարդը սառը զենքով սպառնացել է կնոջը և պահանջել վերադառնալ իր մոտ։

Տեղում մոբիլիզացվել են ոստիկանությունն ու հրշեջ փրկարարական ծառայությունը։

Տղամարդը ներկայումս կալանքի տակ է։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ փաստը քննվում է 11 Պրիմա 187 և 11 Պրիմա 151 հոդվածներով, որոնք վերաբերում են ընտանիքի անդամի գույքին վնաս պատճառելուն և սպառնալիքին։
| Print |