Լուրեր
Հիմա մենք ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ. Ալիև
«Այժմ մենք ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում 11-րդ Գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթում։

«Հարավային Կովկասի անկախության պատմության մեջ խաղաղությունը երբեք այնքան մոտ չի եղել, որքան այսօր։ Սա ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքն է»,- ասել է Ալիեւը։

Բացի այդ, ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, Ալիևն իր ելույթի ժամանակ նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը դրական արդյունքներ կունենա հակամարտությունների կարգավորման համար։

Նրա խոսքով, հարավկովկասյան տարածաշրջանում փոփոխությունները կարող են թվալ լոկալ, բայց իրականում դրանք շատ ավելի լայն հետևանքներ ունեն, քանի որ վերջին մեկ տարում աշխարհաքաղաքական հիմնական փոփոխությունը եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնումը։

«Սա իսկապես շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն է, որը, կարծում եմ, շատ դրական հետևանքներ կունենա անլուծելի թվացող հակամարտությունների լուծման համար»,- ասաց նա։

Այս տարի Բաքվի գլոբալ ֆորումի թեման է «Վերականգնել մասնատված աշխարհը»։
| Print |