Լուրեր
Ոչ էլեկտրոնային նույնականացման քարտերի անվճար հանձնումը սկսվել է
Այսօրվանից սկսվել է մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը տրված ոչ էլեկտրոնային նույնականացման քարտերի անվճար հանձնումը։

Ծառայությունների զարգացման գործակալության տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 1-ից «Վրաստանում բնակվող Վրաստանի քաղաքացիների գրանցման, ինքնության (բնակության) վկայականների և անձնագրերի տրամադրման կարգի մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունների համաձայն 2024թ հուլիսի 1-ից չեղարկվում են մինչև 2011թ տրված ոչ էլեկտրոնային (լամինացված) անձը հաստատող փաստաթղթերը ։

«Արդարադատության նախարարությունը 2024 թվականի մարտի 15-ից ոչ էլեկտրոնային (լամինացված) նույնականացման քարտերի սեփականատերերի համար կտրամադրի նույնականացման քարտերի էլեկտրոնային նույնականացման քարտերով փոխարինումը։

Մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը թողարկված ոչ էլեկտրոնային (լամինացված) նույնականացման քարտը էլեկտրոնային նույնականացման քարտով (ID քարտ) անվճար փոխարինելու համար դիմել արդարադատության տուն և արդարադատության շարժական տներ»,- նշված է ծառայությունների զարգացման գործակալության տեղեկատվության մեջ։
| Print |